Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտներին վերաբերող ֆայլերի առաջին մասը։
«Այդ աշխատանքում ներգրավված են Սպիտակ տունը, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը, Էներգետիկայի նախարարությունը, Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA), Հետաքննությունների դաշնային բյուրոն և այլ գերատեսչություններ։
Ֆայլերը տեղադրվելու են WAR.GOV/UFO կայքում։ Նոր ֆայլերը կհրապարակվեն մշտական հիմունքներով»,- հայտնել է Պենտագոնը։