Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, ես դ չէի անվանի ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,–ասաց նա։
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների լուրերը, ըստ որոնց Հայաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ կոշտ զրույց է եղել նրա հետ՝ կապված Հայաստանում Զելենսկիին հարթակ տալու հետ, փոխնախարարն ասաց. «Դա իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր։ Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Դա կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։
Եթե կարիք լինի, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցեք, այս պահի դրությամբ ես չեմ ուզում մեկնաբանել»։