Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9–ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հայ բոլոր նահատակների հիշատակին: Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցային էջերում։

«Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *