Քարոզարշավը սկսել է․ մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով՝ գյուղերից մինչև քաղաքներ, հանդիպելու մարդկանց, ներկայացնելու մեր ծրագրերն ու տեսլականը՝ հանուն երաշխավորված խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման և ազգային վերածննդի։ Այդ մասին սոցիալական ցանցում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մեր նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է, հաղթահարել խեղճությունն ու հուսահատությունը, մարդկանց վերադարձնել հավատը վաղվա օրվա նկատմամբ։
Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն այս մեծ ընտանիքի կարևոր մասնիկն է զգում»,- գրել է նա: