Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է 41 անձի ձերբակալության մասին։ Ըստ գերատեսչության տվյալների, նրանք կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։
Նախարարության տեղեկացմամբ՝ անվտանգության մարմինները բացահայտել են ԻՀՊԿ-ի հետ առնչություն ունեցող խմբավորումը։
Նշվում է, որ դատախազության կողմից իրականացված հետաքննությունը վերաբերել է նաև այնպիսի դեպքերի, որոնք «առնչվում են իրանական հարձակումների նկատմամբ համակրանք ցուցաբերելուն»։