ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի դեպի Մոսկվա այցը դեռևս չի նախապատրաստվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ո՛չ, առայժմ իրական հեռանկար չկա»,— ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա ԱՄՆ ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ուիթքոֆի՝ Ռուսաստան գալու իրական հնարավորությունը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա՝ Պեսկովը նշել է, որ խոսքը միայն պատրաստակամության մասին է։ «Դա ավելի շուտ ենթադրական բնույթի հայտարարություն էր»,— պարզաբանել է նա՝ վերահաստատելով, որ նման պլաններ դեռևս չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *