ԱՀԿ-ն հայտարարել է զբոսանավում հանտավիրուսի 6 դեպքի մասին (տեսանյութ)

ԱՀԿ-ն հայտարարել է զբոսանավում հանտավիրուսի 6 դեպքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է Andes virus (ANDV) հանտավիրուսի վեց հաստատված դեպքի մասին` Իսպանիա ուղևորվող զբոսանավի ուղևորների շրջանում: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ մայիսի 8-ի դրությամբ գրանցվել է 8 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով: Կազմակերպությունը վարակի տարածման ռիսկը համաշխարհային բնակչության շրջանում գնահատել է` որպես ցածր, սակայն ուղևորների և անձնակազմի համար ռիսկը մնում է չափավոր։

ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ ազգային առողջապահական մարմինները տեղեկացվել են Միջազգային առողջապահական կանոնակարգի միջոցով և իրականացնում են շփումների հետագծում։

Մայիսի սկզբին հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայից Կաբո Վերդե էր ուղևորվում: Մինչև կարանտինի սահմանումը մոտ 40 մարդ իջել է Սանտա Էլենա նավահանգստում: Նավը ներկայում ուղևորվում է Իսպանիա՝ 150 զբոսաշրջիկով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *