
Իրանական էսկալացիայից հետո, Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող «Բուշերի» ԱԷԿ շինհրապարակում աշխատանքները աստիճանաբար վերադառնում են բնականոն փուլ։ Մոտ 2,2 հազար աշխատակիցներ վերստին անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան իրավիճակը ընդհանուր առմամբ գնահատել է կայուն եւ ասել, որ իրանցի աշխատակիցների թվաքանակը շարունակում է աճել։ Լիխաճյովը նաեւ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է իր անձնակազմն արագ կենտրոնացնել ու վերստին ուղարկել Իրան։ Հիշեցնենք, որ Իրանական էսկալացիայի ժամանակ, ապրիլի սկզբին ռուսական անձնակազմը Հայաստանի տարանցմամբ՝ հատուկ թռիչքով վերադարձել էր Ռուսաստան։