Զորքերի վերաբաշխում կիրականացնեն – Հրապարակ

Միացյալ Նահանգների՝ Գերմանիայում գտնվող զորքերը կարող են տեղափոխվել եւ միավորվել Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերին։ Այս մասին հայտարարել է Սպիտան տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նա շեշտել է, որ ներկայումս փայլուն անձնական հարաբերություններ ունի լեհական ղեկավարների հետ եւ լիովին հավանական է համարում նման վերալոկացիան։ Հիշեցնենք, որ ներկայումս Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում տեղակայված իր զորքերի մի մասին՝ 5 հազար զինվորականի, դուրս բերել այն բանից հետո, երբ այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *