
AIRI ինստիտուտի մանսագետները մշակել են մեթոդ, որով կարողանում են գնահատել, թե որքանով է արհեստական բանականությունը կարողանում ընկալել տեքստերը, դրանց կոնտեքստը եւ կառուցել տրամաբանական շղթաներ։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների, երկար տեքստերի կամ շատ տվյալների պարագայում, լեզվական մեծ համակցության մոդելները կորցնում են ընկալման կարողությունը։
Ընդ որում, սա համարվում է համակարգային խնդիր եւ բոլոր ԱԲ տեխնոլոգիաների պարագայում էլ այն նկատվում է։ Մասնագետները նշում են, որ շատ տվյալների կամ երկար տեքստերի պարագայում ՈԲ-ն օգտվում է կոնտեքստի միայն 10-20 տոկոսից, առաջադրանքները կատարելու համար։