Պուտին․ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շատ արժանապատվորեն խոսեց Հաղթանակի օրվա մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ընթացքում շատ արժանապատվորեն խոսեց Հաղթանակի օրվա մասին և հիշեց Ռուսաստանի ու ԱՄՆ դաշնակցային գործունեությունը նացիզմի դեմ պայքարում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցել է «РИА Новости»-ն։

«ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում մենք զրույց ունեցանք մայիսի 9-ի մասին, և, ի դեպ, նա այդ մասին, իմ կարծիքով, շատ արժանապատվորեն խոսեց։ Նա հիշեց մեր համագործակցությունը նացիզմի դեմ ընդհանուր պայքարում», – լրագրողներին ասել է Պուտինը՝ մամուլի համար հրավիրված հանդիպմանը։

ՌԴ նախագահը հիմնավորված է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը մայիսի 9-11-ը հրադադարի վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը անմիջապես համաձայնել է այդ գաղափարին։

«Այդ բոլոր քննարկումների արդյունքում էլ ծագեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփի նախաձեռնությունը՝ այդ երկու օրերին լրացուցիչ երկօրյա հրադադարի և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ», – ասել է Պուտինը։

«Մենք անմիջապես համաձայնեցինք դրան, առավել ևս, որ, իմ կարծիքով, դա և՛ հիմնավորված առաջարկ է, և՛ թելադրված է նացիզմի դեմ մեր ընդհանուր հաղթանակի նկատմամբ հարգանքի նկատառումներով, և ակնհայտորեն հստակ արտահայտված մարդասիրական բնույթ ունի», – ավելացրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *