Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հաղթանակի օրը Մոսկվա ժամանած օտարերկրյա առաջնորդները ցուցաբերել են անձնական քաջություն, փոխանցել է «Петербургский дневник»-ը։
Նա միաժամանակ նշել է, որ առանձնապես ոչինչ չի տեսնում այն բանում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Հաղթանակի օրը գալ Մոսկվա։
Ռուսաստանը նաև կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն Երևանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում, հայտնել է Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի իշխանությունները կարող էին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով, և, եթե ժողովուրդը դրան աջակցի, Ռուսաստանը կարող էր սկսել «քաղաքակիրթ ամուսնալուծության» գործընթացը, նշել է Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի դեպքում ևս ամեն ինչ սկսվեց եվրաինտեգրման հարցից։
Հայաստանի եվրաինտեգրման հարցը լիովին կարելի էր բարձրացնել ԵԱՏՄ հերթական գագաթաժողովում, հայտնել է Պուտինը։