
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենիքն ուրանալ՝ պարզապես ապրելու համար, հավասարազոր է անհոգի մարմնի կյանքն արհեստականորեն ձգելուն այն սին հույսով, որ այդ կյանքի մեջ մի օր իմաստ կգտնես…
Մենք հաղթանակի արժեքը գիտակցող ազգ ենք, և ոչ մի ժամանակավոր անբարոյականության աղմուկ ու դրա քարոզիչներ չեն կարող մեզ դատարկել մեր արժանապատվությունից…
Արցախը հայկական էության մաս է, և այդ էության լիարժեքության պահանջով մենք վերականգնելու ենք մեր Հայրենիքի միասնականությունը՝ հանուն հայ մարդու, հայկական պետականության ու հայ ազգի ապագայի:
Պարզապես դրա համար պետք է կրկին անգամ սկսենք ամենասկզբից՝ հայ մարդու կերտման նվիրյալ գործից, որպեսզի մեզանում վերստին զորեղ մարդիկ ծնվեն՝ պատրաստ երաշխավորելու մեր ապագան…»։