«Նիկոլ Փաշինյանի դավաճան պապը բացահայտվել ու ոչնչացվել է 1943թ․ սեպտեմբերին»․ Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանի դավաճան պապը բացահայտվել ու ոչնչացվել է 1943թ․ սեպտեմբերին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Երկրորդ համաշխարհային պատերազմին իմ ծննդավայր Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից մասնակցել է 503 մարդ, այդ թվում՝ իմ պապ Մաթևոսը, ով ֆաշիստների դեմ կռվել է քաջաբար և վիրավորվել։ Պատերազմի մասնակից 201 Լիճքեցիներ տուն չեն վերադարձել՝ զոհվել են կամ անհետ կորել։
     Այդ նույն տարիներին Նիկոլ Փաշինյանի պապը՝ նույնանուն Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայում թաքուն համագործակցել է ֆաշիստների հետ, գաղտնի տվյալներ տվել խորհրդային զորքերի մասին։ Նիկոլ Փաշինյանի պապի դավաճանության հետևանքով 1942-43 թվականների ընթացքում տասնյակ ֆաշիստական զորքի հարձակումներից հազարավոր խորհրդային մարդիկ են զոհվել, այդ թվում՝ Լիճքից պատերազմին մասնակից իմ համերկրացիները։
     Նիկոլ Փաշինյանի դավաճան պապը բացահայտվել ու ոչնչացվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին։
     Իսկ դու տեղյա՞կ ես, թե քո ծննդավայր գյուղից կամ քաղաքից ինչքան մարդ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին և ինչքան մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյանի պապի դավաճանության ու ֆաշիստների հետ համագործակցության հետևանքով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *