ՀՀ-ից պատասխանել են Բայրամովի հայտարարությանը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ «Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական ​​մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ» հայտարարությանը:

«Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, ԶԼՄ-.ներ, անհատներ, ինչպես նաև պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական կամ յուրացման հայացքներ:

Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, ինչպես նաև օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Դա չի խոսում խաղաղության մասին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *