Գրանցումների մեկնարկից ի վեր՝ վերջին ութ տարում, ավելի քան 200,000 մարդ է փոքր նավակներով ժամանել Մեծ Բրիտանիա։
Ըստ «Sky News»-ի՝ այս շեմը հատվել է նախորդ ուրբաթ։ Շաբաթ օրը հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ նոր ժամանածների ընդհանուր թիվը հասել է 200,013-ի։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը, որը փոքր նավակներով ժամանումների վիճակագրությունը վարում է 2018 թվականից, հայտնել է, որ ուրբաթ օրը Լա Մանշ նեղուցն անցել է ևս 70 մարդ, ինչի արդյունքում այս տարվա ընդհանուր ցուցանիշը հասել է 7380-ի։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Լա Մանշը փոքր նավակներով հատած շուրջ 41,000 մարդ է հայտնաբերվել, ինչը 13%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Այնուամենայնիվ, սա զիջում է միայն 2022 թվականի ցուցանիշին։ Այն ժամանակ երթուղով ժամանել էր միգրանտների ռեկորդային թիվ (46,000 մարդ)։
Մեկ նավակում գտնվող մարդկանց միջին թիվը տարեցտարի աճում է. եթե 2018-ին մեկ նավակում միջինը 7 մարդ էր լինում, ապա 2025-ին այդ թիվը հասել է 62-ի։ Լա Մանշի անցումը խիստ վտանգավոր է։ 2018-ից 2025 թվականների ընթացքում նեղուցում ընդհանուր առմամբ 162 մարդ է զոհվել։