Նիկոլ Փաշինյան, քեզ ու քո բաշիբոզուկներին բացատրում եմ, թե ինչի մասին էր արցախյան շարժումը. Թաթոյան

«Արցախ», «Ղարաբաղյան շարժում» և «հայ զինվոր» բառերը հեռու պահեք ձեր կեղտոտ բերաններից։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ 

«1988 թվականին հայ ժողովուրդը որոշեց, որ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդի հետ տեղի ունեցածը երբեք այլևս չի կրկնվելու ու դա պարտադրված շարժում էր: Առաջին պատերազմում հաղթելով՝ մենք դա ապահովեցինք։ Քո ղեկավարության ներքո երկրորդ Արցախյան պատերազմը պարտվելով՝ մենք ապրեցինք երկրորդ ցեղասպանությունը»,- ասել է Արման Թաթոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *