
Աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրոհայինները հարձակվել են երկրի Իտուրի շրջանի՝ արտաքին աշխարհից մեկուսացված մի քանի գյուղերի վրա եւ սպանել 69 մարդու։
Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։ Սպանվածները հիմնականում քաղաքացիական անձինք են եղել։ Իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար պատասխանատու է «Կոոպերատիվ Կոնգոյի զարգացման համար» զինված խմբավորումը։