«Անկեղծ ասած, հիմա նախընտրական քարոզարշավի մեջ ենք, և շատ չենք հասցնում հետևել բոլոր հայտարարություններին, մանրամասներին։ Բայց կոնկրետ այդ դրվագը, որ նշեցիք, մենք էլ ենք միշտ ասել՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք»։ Այսպես ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց NEWS.am–ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես է արձագանքում նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած կոշտ հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։
«Ոչ մի նոր բան այդտեղ չկա։ Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունն այդտեղ։ Նաև գաղտնիք չի, որ ՀՀ ժողովուրդն էլ, այսպես ասած, Եվրեպական հավակնություններ ունի։ Երբ որոշելու պահը գա, կորոշենք»,–հավելեց Միրզոյանը։
Լրագրողի դիտարկմանն այն մասին՝ ստացվում է, որ Փաշինյանի Մոսկվայում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռևս ԵԱՏՄ անդամ է, ուժի մեջ է, Արարատ Միրզոյանը պատասխանեց․
«Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ է, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»։