Երգիչ Արմենչիկի ընտանիքում տոնական տրամադրություն է. նրա կրտսեր որդին նշում է ծննդյան 5-րդ տարեդարձը: Այս առթիվ երգչի կինը՝ Լուսինեն, սոցցանցերի իր էջում հրապարակել է հուզիչ լուսանկարներ և կատարել սիրառատ գրառում՝ ուղղված փոքրիկին:
«Շնորհավոր իմ քաղցր տղայի 5-ամյակը: Հինգ տարի՝ քեզ սիրելու, քո մեծանալուն հետևելու և միասին ամենաքաղցր հիշողությունները ստեղծելու: Դու ամեն օրն ավելի պայծառ ես դարձնում քո ժպիտով, քո ծիծաղով, քո հետաքրքրասիրությամբ և քո գեղեցիկ փոքրիկ սրտով: Շնորհավոր ծնունդդ, իմ սիրունիկ փոքրիկ արքայազն: Մայրիկը քեզ սիրում է ավելին, քան բառերը կարող են երբևէ նկարագրել»,- գրել է նա։
Արմենչիկի և Լուսինեի հետևորդները շտապել են միանալ շնորհավորանքներին՝ փոքրիկին մաղթելով անհոգ մանկություն և երջանկություն: Շատերը նշել են, որ կրտսեր որդին օրեցօր ավելի է նմանվում իր հայտնի հայրիկին:
Հիշեցնենք, որ Արմենչիկն ու Լուսինեն ունեն երեք երեխա և համարվում են հայկական շոուբիզնեսի ամենակայուն ու սիրված զույգերից մեկը: