Մի օր ՌԴ-ն համբերությունից դուրս գա, ասի՝ գնացեք ԵԱՏՄ-ից, ի՞նչ ենք անելու. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ վտանգավոր է համարել ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:

«Մի օր որ համբերությունից դուրս գա (ՌԴ-ն – խմբ.), ասի՝ գնացեք ԵԱՏՄ–ից, ես չգիտեմ` ինչ ենք անելու»,– ասաց նա` քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնչեցրած սպառնալիքները և ՀՀ իշխանությունների քայլերը կարող են խնդիրներ առաջացնել։

Կրկին հիշատակելով Զելենսկու այցը Երևան և նրա հնչեցրած սպառնալիքները՝ Քոչարյանը նշել է, որ այդ առումով «բանը բանից անցել է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *