Մոսկվան չի հասկանում, թե ինչու Փաշինյանը Երևանում չի «հավասարակշռել» Զելենսկու հայտարարությունները․ Պեսկով

Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը (խմբ.՝ Նիկոլ Փաշինյանը) չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել», – ասել է Պեսկովը։

Նրա կարծիքով՝ Երևանի նման գործողությունները «լրացուցիչ վերլուծության կարիք ունեն»։ «Դատելով նրանից, որ հարթակ է տրամադրվել հակառուսական հայտարարությունների համար, և դատելով նրանից, որ Հայաստանի ղեկավարության կողմից չեն եղել որևէ հավասարակշռող հայտարարություններ՝ այստեղ լրացուցիչ վերլուծության դաշտ է բացվում», – հայտարարել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *