Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ: Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի։ Ահա թե որն է մեզ համար առաջնայինը»,- հայտարարել է նա՝ անդրադառնալով Երևանում Եվրոպական միության հետ գագաթնաժողովի անցկացմանը, որին մասնակցում էր նաև Կիևը։