Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ․ Պեսկով

Մոսկվայի համար չափազանց կարևոր է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ: Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի։ Ահա թե որն է մեզ համար առաջնայինը»,- հայտարարել է նա՝ անդրադառնալով Երևանում Եվրոպական միության հետ գագաթնաժողովի անցկացմանը, որին մասնակցում էր նաև Կիևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *