Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի գիծ, որից հետո նա չի ներում․ Քոչարյան

Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի սահման, որից հետո նա չի ներում։ Մարտունիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ։

«Նոր արկածախնդրություն է հասունանում։ Վատացնում ենք ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունները։ Նայեք շուրջը՝ ձեր շրջապատից քանի՞ հոգի է ընտանիքի բարեկեցությունն ապահովում Ռուսաստանում աշխատանքի շնորհիվ։ Շատերը։ Ի՞նչ հետևանքներ կլինեն ձեզ համար։ Հարաբերությունները կվատանան, և Ռուսաստանի համբերության բաժակը կլցվի՞, Ռուսաստանը կդիմի՞ վճռական քայլերի։ Իսկ հետո՞, ի՞նչ», – հարցրել է Քոչարյանը։

Նա շարունակել է՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը մեծ և համբերատար երկիր է, բայց կա մի սահման, որից հետո նա չի ներում, և դրա բազմաթիվ օրինակներ կան։ «Մեր մոտեցումն է՝ արհեստականորեն չսրել հարաբերությունները ուժեղ պետությունների և կենտրոնների հետ, չմիջամտել նրանց հակասություններին, դրանից միայն ժողովուրդն է տուժելու ՝ արդեն որերորդ անգամ, վճարելով առաջնորդի սխալների համար։ Քիչ ժամանակ է մնացել սթափ գնահատման համար», – նշել է Քոչարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *