
«Ուշանում ենք, ժամանակ չկա»,- այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը պետք է հնարավորինս որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ գնալ դեպի ԵՄ։
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր գտնվում է Վայոց Ձորում։