ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու գործարար, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Коммерсантъ»-ը։
«Վաղ թե ուշ, կարծում եմ՝ բավականին շուտով, մեր մշտական գործընկերներ Սթիվ Ուիթքոֆը և Քուշները կժամանեն Մոսկվա», — լրագրող Պավել Զարուբինիի հետ զրույցում ասել է Ուշակովը։ Նախորդ անգամ ամերիկացի բանակցողները Ռուսաստան էին այցելել հունվարի վերջին։
Իրանի դեմ ամերիկյան արշավի պատճառով Միացյալ Նահանգները ժամանակավորապես դուրս էր եկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից»։
Մոսկվայում հույս են հայտնել, որ Վաշինգտոնն ավելի ուշ կվերադառնա ուկրաինական կարգավորման հարցում իր միջնորդական դերին։