
«Համեմատեք խոսքի արժեքն իմացող, իր խոսքը միշտ գործ դարձրած մարդուն, ամեն րոպե ճղճղացող, այս կամ այն սեղանից հաց ուտող ու բրդուճ սարքող, ձեռքերն էլ շալվարի վրա մաքրող մարդուն»,- այս մասին Մարտունիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։
«Երկրի ղեկավարը չպետք է մտածի, որ ասֆալտ անի՝ իրեն սիրեն, այլ պետք է ռազմավարական ծրագրեր իրականացնի»,- ընդգծեց Մանուկյանը։