Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱԹՍ-ն թիրախավորել է Աբու Դաբիից դեպի Մեսայիդ նավահանգիստ ուղևորվող առևտրային բեռնանավը, հայտնում է Reuters-ը:
Հարձակման հետևանքով փոքր հրդեհ է բռնկվել նավի տախտակամածին, տուժածների մասին տեղեկություններ չկան: Կատարի ՊՆ-ի տեղեկություններով՝ հրդեհը վերահսկողության տակ առնելուց հետո նավը շարունակել է իր ուղևորությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով պահպանվող լարվածության և Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ֆոնին: