Երևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել

Երեկ՝ մայիսի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանն է, ում մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից։

Տեղի ունեցածը սպանություն է, մահվան ելքով վրաերթ, թե հանկարծամահություն՝ պարզվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *