Իրանի հոգևոր առաջնորդը կարևոր հայտարարություն է արել

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին։

Այս մասին հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Ըստ աղբյուրի, Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ առանձնազրույցում ներկայացրել է զեկույց Իսլամական Հանրապետության զինված ուժերի վիճակի վերաբերյալ:

Հատկանշական է, որ սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հրամանատարի և հոգևոր առաջնորդի հանդիպման մասին:

Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում ընդգծել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական և հարձակողական գերազանց պատրաստվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմակայության համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *