
Քիմ Քարդաշյանը բարդ որոշում է կայացրել՝ դադարեցնել Կալիֆոռնիայի իրավաբանների որակավորման քննությունը (Bar exam) հանձնելու փորձերը։
Ինչպես հայտնում է Page Six-ը, 45-ամյա աստղը բաց է թողել փետրվարյան քննությունը և չի պլանավորում մասնակցել նաև հուլիսին կայանալիք փուլին։ Գրում է Radar-ը:
Ըստ աղբյուրների՝ Քիմը նոր փորձ կկատարի ոչ շուտ, քան 2027 թվականին։ Ավելի վաղ նա խոստովանել էր, որ անցյալ տարվա անհաջող փորձը բացասաբար է անդրադարձել իր վստահության վրա։
«Ես դեռ իրավաբան չեմ, ես միայն խաղում եմ շատ լավ հագնված իրավաբանի դերը հեռուստատեսությամբ։ Վեց տարի է՝ այս ճանապարհին եմ և չեմ պատրաստվում հանձնվել, պարզապես ինձ ավելի շատ ուսում և վճռականություն է պետք»,- նշել է Քարդաշյանը։