Դավիթ Անհաղթի այգուց կրկին ծառեր են արմատախիլ արել ու գողացել

Դավիթ Անհաղթի այգուց կրկին ծառեր են արմատախիլ արել ու գողացել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրում է. «ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Մելիք Սոֆոյանի համար, կարծես, ավանդույթ է դարձել հանցագործությունների չբացահայտելու արատավոր երևույթը։ Միայն նրա ղեկավարած վարչական տարածքում վերջին ամիսներին մի քանի անգամ անհայտ անձը կամ անձինք արմատախիլ են արել և գողացել ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների, այլև մայրաքաղաքի և մարզերի հարյուրավոր բնակիչների համար սիրելի հանգստի վայր համարվող «Դավիթ Անհաղթ» զբոսայգում, հիմնանորոգումից հետո տնկված 30-ից ավելի ծառեր։ Ամեն անգամ քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի կողմից հերթական ծառերն են տնկվում, ու օրեր անց դրանք նորից գողացվում են»:
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *