Դուբայի զբոսաշրջային նավերից մեկի վրա հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Դուբայ-Քրիքի ափին գտնվող Ալ Ջադդաֆ շրջանում կայանված զբոսանավի վրա, հաղորդում է Khaleej Times-ը։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ տուժածներ չկան։

Դուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայության հրշեջները օպերատիվ կերպով հասել են դեպքի վայր և մոտ 54 րոպեում ամբողջությամբ մարել կրակը։ Ինչ վերաբերում է տարածված թանձր սև ծխին, ապա պատճառը նավի իրանի վրա քսված ապակեպլաստիկ նյութն է, որն այրվելիս կարող է նմանատիպ ծուխ առաջացնել։

Իշխանությունները հորդորել են բնակիչներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *