Քանի նավ կա արգելափակված Հորմուզի նեղուցում

Հորմուզի նեղուցում այժմ միայն մեկ հոնգկոնգյան ընկերության անունով գրանցված 100 նավ կա արգելափակված, որոնց վրա կա 2300 նավաստի։

Այս մասին հայտնում է Հոգնկոնգի նավատերերի ընկերակցությունը՝ Hong Kong Shipowners Association-ը։ Յուրաքանչյուր նավի վրա, ըստ South China Morning Post պարբերականի, 23 նավաստի կա։

Հաղորդման մեջ նշված է, որ Հոնգկոնգի նավատիրական ընկերակցությունում հատկապես մտահոգված են այն բանով, որ եթե փորձեն իրենց նավերը դուրս բերել նեղուցից, ապա կա մեծ ռիսկ, որ ինչ-որ մեկը կարող է կրակ բացել նավի վրա։ Մինչդեռ իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է նավաստիներին խմելու ջուր եւ սնունդ հասցնել, ինչպես նաեւ՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերել։

Հրապարակման մեջ ասվում է, որ թեեւ հարձակումները նավերի վրա հազվադեպ են լինում, սակայն կողքից դիտող նավաստիների համար դա հոգեբանորեն ծանր հետեւանքներ է թողնում եւ նրանք ունեն հոգեբանական աջակցության կարիք։

Հիշեցնենք, որ Չինաստանը կոչ է անում վերականգնել Հորմուզի նեղուցով անարգել նավարկությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *