ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի պայմանները խախտելու մեջ, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով նավթի տարանցումը խոչընդոտելու համար, հաղորդում է BBC-ին` վկայակոչելով Truth Social-ում Թրամփի գրառումները։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ իր տվյալներով` Իրանը Հորմուզի նեղուցն անցնող նավերից վճար է գանձում։ «Նրանք ավելի լավ է դա չանեն, իսկ եթե անում են, ավելի լավ է անմիջապես դադարեցնեն»,- ասել է նա։
Մեկ այլ գրառման մեջ նա խոստացել է, որ «շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես կսկսվի նավթի մատակարարումը՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա», սակայն չի պարզաբանել, թե ինչպես դա տեղի ունենալու։
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը ապրիլի 8-ի երկշաբաթյա հրադադարի ռեժիմի կարեւոր պայմաններից է։ Նավթատարներն անցնում են սահմանափակ ձեւաչափով։
AFP-ն՝ հղում անելով ծովային փոխադրումների տվյալները, գրում է, որ Մերձավոր Արեւելքում հրադադարի հայտարարությունից հետո նեղուցով անցել է ընդամենը 10 նավ։