Կատարի արտաքին գործերի պետական նախարար Մոհամմեդ բեն Աբդել Ազիզ բեն Սալեհ Ալ Հուլայֆին հանդիպել է Գերմանիայի կանցլերի քաղաքական և անվտանգության հարցերով խորհրդական Գյունթեր Զաուտերի հետ, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Քաթարի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցային հարաբերությունները, դրանց աջակցման ու ամրապնդման ուղիները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։ Մասնավորապես, քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հրադադարի հաստատմանն առնչվող հարցերը և լարվածության նվազեցմանն ուղղված այն ջանքերը, որոնք նպաստում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,- նշված է հայտարարության մեջ։