ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Full Measure-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թիրախավորում են ցանկացած իրանցու, որը փորձում է հասնել երկրում գտնվող բարձր հարստացված ուրանի պաշարներին՝ նշելով, որ միջուկային նյութը գտնվում է ամերիկյան զինվորականների մշտական հսկողության տակ։
Նա նաև նվազեցրել է այն ուրանի նշանակությունը, որն, ինչպես ենթադրվում է, թաղված է միջուկային օբյեկտների փլատակների տակ և դեռևս մնում է Իրանում։
«Մենք դա կստանանք ինչ-որ պահի, երբ ուզենանք։ Մենք հետևում ենք դրան։ Եթե որևէ մեկը մոտենա այդ վայրին, մենք դա կիմանանք և կպայթեցնենք նրան», – ասել է ԱՄՆ նախագահը։