«Իրանի պատասխանն ԱՄՆ-ի առաջարկին անընդունելի է». Թրամփ

«Իրանի պատասխանն ԱՄՆ-ի առաջարկին անընդունելի է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի պատասխանը` հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին, միանգամայն անընդունելի է անվանել:
     «Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը։ Ինձ այն դուր չի գալիս, այն բացարձակապես անընդունելի է»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ում։
     Իրանի կողմից ԱՄՆ-ին ներկայացված առաջարկների տեքստում «ընդգծվում է պատերազմի անհապաղ դադարեցման և Իրանի դեմ չհարձակվելու երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը… այն ընդգծում է ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման, բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության հաստատման անհրաժեշտությունը», հաղորդում է Tasnim-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *