Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով


Քաղաքականություն


Հայաստանն իրավունք ունի հյուրընկալել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով, «Վեստի»-ի լրագրողի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ այնուամենայնիվ, Կրեմլը պարզաբանում է սպասում Երևանից՝ «հակառուսական հայտարարություններ անելու հարթակ տրամադրելու համար»։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Երևանը պետք է «հնարավորինս շուտ որոշում կայացնի» ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում։

Մայիսի 7-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել էր ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Ռուսական կողմը դեսպանին էր փոխանցել Մոսկվայի դժգոհությունը՝ կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Հայաստանում, ԵՄ-ի աջակցությամբ անցկացված միջոցառումների շրջանակում, հարթակ տրամադրելու հետ։

ՌԴ ԱԳՆ-ում դա որակել էին որպես «կտրականապես անընդունելի»՝ նշելով, որ Զելենսկին այդ հարթակն օգտագործել է Ռուսաստանի դեմ «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *