Հայաստանի ՆԳՆ–ն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի և գրանցված արդյունքների համար։ 

Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։ 

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով մասնավորապես Քրեական և Համայնքային ոստիկանության ոլորտներին։ 

Անդրադառնալով Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաև համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։ 

Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։ 

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին և համատեղ նախաձեռնություններին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *