Չի կարելի կանգնել վարչապետից 3 մետր այն կողմ ու խոսել բանակից

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը արձագանքել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակում և տարիներ շարունակ աջակցել Հայաստանի զինված ուժերին։ Միաժամանակ նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով նրա զինվորական ծառայության թեմային։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքում , հիշեցնենք,Սուրեն Պապիկյանը պնդել էր, թե բանակում ծառայածները պիտի խոսեն անվտանգային հարցերի մասին։

«Պարոն Պապիկյան, հնարավոր է դու լավ ասֆալտ անող նախարար ես եղել։ Շատ ասֆալտ ես արել։ Հնարավոր է նաեւ դրական փոփոխությունների հույսով ես եկել «Քաղաքացիական պայմանագիր»,-ասել է Նարեկ Կարապետյանը՝ պնդելով, որ չի կարելի կանգնել գործող վարչապետից 3 մետր այս կողմ ու խոսել բանակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *