ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պաշտոնական այցով կմեկնի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով։ Սա ամերիկյան առաջնորդի առաջին այցն է Չինաստան 2017 թվականից ի վեր. նախորդ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չէր այցելել այս երկիր։
Մերձավոր Արևելքի հարցը լինելու է օրակարգի գլխավոր հարցերից մեկը՝ հաշվի առնելով ԱՄՆ-Իսրայել և Իրան հարաբերությունների աճող լարվածությունը (հենց այս պատճառով էր այցը հետաձգվել մարտ ամսից)։
Կողմերը կքննարկեն Վաշինգտոնի կողմից սահմանված տեխնոլոգիական սահմանափակումները և Պեկինի պատասխան քայլերը՝ կապված հազվագյուտ մետաղների մատակարարման հետ։
Օրակարգում են Թայվանի հարցը և ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանային գործընկերներին զենքի վաճառքի խոշոր գործարքները։ Այցը դիտարկվում է որպես գերտերությունների միջև երկխոսության վերականգնման կարևոր փորձ՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին։