Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանում իբր փողոցներ են վերանվանում իր պատվին։ Այս մասին նա հայտնել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իսրայելցի առաջնորդի խոսքով՝ իրանական քաղաքներում կարելի է հանդիպել իր պատվին անվանակոչված փողոցների։
«Իրանում իմ պատվին փողոցներ են անվանում։ Դուք գիտեի՞ք այդ մասին»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է նաև, թե Իրանում իրեն դիմում են «թանկագին Բիբի» մականվամբ, որը նրան տրվել է դեռ երիտասարդ տարիներին։
Ըստ Իսրայելի վարչապետի՝ նմանատիպ վերաբերմունքի են արժանանում նաև այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը։ Նեթանյահուն պնդել է, որ ԱՄՆ նախագահի քաղաքական դիրքորոշման պատճառով նրա անունը նույնպես կիրառվում է Իրանի որոշ փողոցների անվանումներում։