
Լրագրողների հետ զրույցում արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մինչև էն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե ու դե ֆակտո, նման հարց օրակարգում չենք դնի: Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ. միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ ու մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք ու քանի դեռ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը»: