«Էյէմ Ֆակտորի»–ի պահածոների արտադրամասի գործունեության կասեցումը դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան):

Տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնում են, որ արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *