«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
«Բացառում եմ, որովհետև Հրապարակում, երբ բոլորս սպասում էինք արդարության սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին ժողովրդի հետ, հիշո՞ւմ եք: Գնացել եմ հրապարակ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, էսօր մեզ պետք է փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու՝ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որովհետև դեմքերը այդ երեքն էին, բոլորը գոռացել են՝ Նիկոլ Փաշինյան: Ասել եմ՝ մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք վարչապետ: Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ», և այլն: Մենք եղանք իրենց հետ գործընկեր, իր ասածները չկատարեցինք, որովհետև անընդունելի էր, անմիջապես դրեց Հրապարակում մեր նախարարներին հանեց, հանե՞ց, էսօր մենք պատասխանատու չենք չէ՞ եղածի համար», – ասաց Ծառուկյանը: