«Բարսելոնայի» երկրպագուները «Ռեալի» հետ «Կլասիկո»-ից առաջ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա։
«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» ավտոբուսների «Կամպ Նոու» ժամանումը ուղեկցվել է անկարգություններով։
Marca-ի տվյալներով՝ կատալոնական ակումբի երկրպագուների մի խումբ ծանր առարկաներ է նետել երկու ավտոբուսների վրա։
Նրանք հարձակվել են «Բարսելոնայի» ավտոբուսի վրա, քանի որ ծխի պատճառով այն շփոթել են «Ռեալ Մադրիդի» ավտոբուսի հետ։
Մադրիդցիների ավտոբուսն արդեն միտումնավոր հարձակման է ենթարկվել. պատուհաններից մեկը կոտրվել է։