Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 12 անձանց և կազմակերպությունների նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք ներգրավված են եղել «թշնամական գործունեության» մեջ, ներառյալ՝ հարձակումների ենթադրյալ ծրագրերը և Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ապակայունացման մեջ մեղադրվող խմբերի ֆինանսական աջակցությունը:

Երկուշաբթի հրապարակված ծանուցման մեջ Միացյալ Թագավորության կառավարությունը հայտնել է հետևյալ միջոցների ներդրման մասին.

ակտիվների սառեցում,

երկիր մուտքի արգելք,

ղեկավար պաշտոններ զբաղեցնելու արգելք (տնօրենների որակազրկում):

Բրիտանական կողմի պնդմամբ՝ վերոնշյալ միջոցներն ուղղված են Իրանի հետ կապված այն ցանցերի հակազդմանը, որոնք կարող են մասնակցել արտերկրում իրականացվող գործողություններին և սպառնալիք ներկայացնել անվտանգությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *