Տաթև Ասատրյանը համերգներ է տալիս ՔՊ-ի համար. հաջորդը Արմավիրն է

«Ես Կամ» հաղորդումից հետո միանգամից հայտնի դարձած երգչուհի Տաթև Ասատրյանը վերջերս ակտիվորեն մասնակցում է իշխանության հանրահավաքներից հետո ընթացող համերգներին: Վերջինը Գյումրիում էր, երբ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնին էր տարել այնտեղ։ Մակրոնի հեռանալուց հետո Տաթևը համերգով հանդես եկավ։

Նախընտրական շրջանում ՔՊ-ականները եւս մեկ մեծ համերգ են պատրաստում, այս անգամ ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի ծննդավայր Արմավիրում, որի քաղաքապետը ժամանակին Խուդաթյանն է եղել։ Արմավիրում էլ է Տաթև Ասատրյանը երգելու։ Նա Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել` տեղեկացնելով առաջիկա համերգի մասին։

Նախընտրական շրջանում համերգ կազմակերպելը եւ հրապարակները լցնելը վարչական ռեսուրսի կիրառում է եւ քարոզչության ձեւ, որին, փաստորեն, լծվել է նաեւ շոուբիզնեսի մի հատվածը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *